close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 19:14
 Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ

Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը անց վիճակը կրկին վատացել է եւ նրան կրկին տեղափոխել են Նաիրի ԲԿ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Բժիշկները զգուշացրել էին, որ հնարավոր է վիճակը վատանա: Այդպես էլ եղավ, փաստորեն տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- նշեց Մկրտչյանը։

Գրիգորյանը ներկայում գտնվում է հիվանդասենյակում է, միացված են  վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica