close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

87 հազար դոլար պարգևավճար Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 17:55
 87 հազար դոլար պարգևավճար Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար):  

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 45-ը: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 45 աշխատակից, ապա ստացվում է, որ տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 2.000 դոլար պարգևավճար:  

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ, օրինակ, Հանրային ռադիոյի պարագայում գրանցվել է պարգևավճարների ռեկորդային ցածր թիվ՝ նշված շրջանի համար կազմելով 7.983.090 դրամ (շուրջ 16.700 դոլար): Վերոնշյալ գումարով պարգևատրվել է Հանրային ռադիոյի՝ թվով 238 աշխատակից:

Համեմատելով՝ փաստում ենք, որ Հանրային ռադիոյի պարագայում յուրաքանչյուր աշխատակցի պարգևավճարի միջինացված թիվը (շուրջ 70 դոլար) 28 անգամ ավելի քիչ է, քան Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակցինը (շուրջ 2000 դոլար): 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica