close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ նախարարների կոմիտեի նիստը կանցկացվի ոչ թե Թբիլիսիում, այլ Ստրասբուրգում

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 17:16
 ԵԽ նախարարների կոմիտեի նիստը կանցկացվի ոչ թե Թբիլիսիում, այլ Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանն ոչ թե Թբիլիսիում կանցկացվի, այլ Ստրասբուրգում. գրում է 360tv.ru-ն՝ մամուլի ասուլիսում Վրաստանի ԱԳ ղեկավար Դավիթ Զալկալիանիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նախարարի պնդմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է Ստրասբուրգում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահության շրջանակում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 130-րդ նստաշրջանը մայիսին պետք է անցկացվեր Թբիլիսիում, բայց անորոշություն էր ստեղծվել Ռուսաստանի պատվիրակության, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` նստաշրջանին հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Պատճառն այն է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ այցելել է Վրաստանի պնդմամբ, «Ռուսաստանի կողմից զավթված տարածքներ» համարվող Աբխազիա և Հարավային Օսիա՝ այդպիսով խախտելով Վրաստանի` «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով տուգանք կամ ազատազրկում է նախատեսվում` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, Լավրովի ակնկալվող այցը կստեղծի «խառնաշփոթ իրավիճակ». մի կողմից՝ վրացական իշխանություններն, ըստ օրենքի, կպարտավորվեն կալանավորել նրան, իսկ մյուս կողմից՝ դա անելն անհնար է՝ Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների պատճառով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ Լավրովը նախօրեին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանից առաջ իրեն հարցերի տալու փորձ անող վրացի լրագրողներին կոպիտ խոսքեր էր ասել՝ շեշտելով. «Դուք հիվանդ եք, աղջիկնե´ր»:

Վրացի լրագրողները ցանկացել էին իմանալ, թե արդյոք Ռուսաստանի արտգործնախարարը կժամանի՞ Թբիլիսի ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու համար:

Ավելի ուշ դեպքին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա ու կից լուսանկարներ էր հրապարակել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica