close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 15:50
 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ին Հայաստան կայցելի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զասը բանակցություններ կվարի նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հավելվում է նաև, որ սպասվելիք այցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի առաջին այցն է Հայաստան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica