close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+24°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանություններին առաջարկում ենք 100 մլն դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 13:55
 Իշխանություններին առաջարկում ենք 100 մլն դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տարածելով սահմանադրական փոփոխություների «ՈՉ» քարոզչական խմբի հայտարարությունը:

Yerkir.am-ը ներակայացնում է այտարարությունը ստորև. 

«Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրավի շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությանմբ, հանգանակության նպատակի այս հընթացս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։

Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:

Նավթի գներն աճել են
3 Հուլիսի 2020, 12:34 Նավթի գներն աճել են
Առաքելութիւն
3 Հուլիսի 2020, 11:15 Առաքելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica