close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերը չեղարկման եզրին են՝ կորոնավիրուսի պատճառով

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 13:11
 Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերը չեղարկման եզրին են՝ կորոնավիրուսի պատճառով

Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված և աշխարհում օր օրի տարածում գտնվող նոր անհայտ տեսակի COVID-19 տեսակի կորոնավիրուսը կարող է դառնալ հուլիսին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի չեղարկման պատճառ. հայտնում է Yerkir.am-ը՝ The Guardian պարբերականին հղումով:

Նշվում է՝  միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ` վարակի ներկայացրած վտանգի պատճառով շատ հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան թե կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:

Հավելվում է նաև, որ չնայած այդ ամենին՝ Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, հետևաբար՝ որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան:

Նախնական տվյալներով՝ խաղերի`տեղի ունենալ-չունենալու որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica