close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է առավել խոցելի կորոնավիրուսից. տարիք, սեռ ու այլ հանգամանքներ

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 11:46
 Ո՞վ է առավել խոցելի կորոնավիրուսից. տարիք, սեռ ու այլ հանգամանքներ

Աշխարհում ժամ առ ժամ շարունակում է մեծ տարածում գտնել անհայտ տեսակի՝ COVID-19 կորոնավիրուսը: Թետրվարի 26-ի դրությամբ վարակը հասցրել է խլել ավելի քան 2762 մարդկային կյանք Չինաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Չնայած մարդկանց շրջանում առաջացած խուժապին՝ հարկ է նշել, որ կորոնավիրուսը առավել մեծ ազդեցություն ունի որոշակի շրջանակներում: Վիրուսակիր դառնալու համար մեծ նշանակություն ունի տարիքը, սեռը և դրանցով պայմանավորված մի շարք այլ հանգամանքներ. հայտնում է Yerkir.am-ը:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ

Չինաստանում դեռևս հաստատված, կասկածելի ու ախտանշաններ չունեցող 72.314 դեպքերի տվյալներով կատարված հետազոտությունների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է տարեցների համար.

Ստորև պատկերված աղյուսակում ներկայացվում է կորոնավիրուսով վարակված մարդու մահանալու հավանականությունը՝ ըստ տարիքային հարաբերակցության.

ՏԱՐԻՔ

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ*

80+

14.8%

70-79

8.0%

60-69

3.6%

50-59

1.3%

40-49

0.4%

30-39

0.2%

20-29

0.2%

10-19

0.2%

0-9 տարեկան

զոհեր չկան

ՍԵՌԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՌԸ

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ *

ԱՐԱԿԱՆ

2.8%

ԻԳԱԿԱՆ

1.7%


ՄԻՆՉ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ՝ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱԽԱՊԵՍ ԱՌԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սրտանոթային հիվանդություններ

10.5%

Շաքարախտ

7.3%

Քրոնիկ շնչառական հիվանդություններ

6.3%

Հիպերտոնիա

6.0%

Քաղցկեղ

5.6%

Նախանշանների բացակայություն

0.9%

 

Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Թարգմանությունը՝ Yerkir.am

Տվյալները՝ worldometers.info

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica