close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 09:41
 Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հ/ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում անդրադարձել է աշխատանքներին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- նշել է Ավագյանը:

Նա պնդել է, որ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում  են.

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է», - հավելել է նա:

Անդրադառնալով Մեղրիի անցակետին՝ Ավագյանը վստահեցրել է, որ  այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել: ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել. բժշկական հետազոտությունից պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica