close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից. հստակ որոշում է առկա. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

26 Փետրվարի 2020, 09:10
 Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից. հստակ որոշում է առկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։ Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել:

Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի, մասնակցի հրավերով, պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար:

ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները:

Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից: Հստակ որոշում է առկա, որ արձակուրդում կլինեն Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica