close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպետք է գերազանցի 100 մլն դրամը. հիմա հավաքված 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե. Դ. Իոաննիսյան

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 00:18
 Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպետք է գերազանցի 100 մլն դրամը. հիմա հավաքված 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե. Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված205 մլն 560 հազար դրամ գումարին: Նա մասնավորապես նշել է, որ Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է, որ Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը և որ սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են բյուջե: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ

Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.

 

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը)

3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»

Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե»,- գրել է նա:

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել էր, որ այսօր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica