close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հասարակություն

25 Փետրվարի 2020, 23:17
 Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է:

 

Սոթք-Քարվաճառ (բուք է), Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ և Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica