close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 20:47
 Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկել է Հայաստանում Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ կայացնելու հերթը: Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ, ինքնիշխան և լիարժեք պետություն դարձնելու համար մեզ հարկավոր են ինստիտուտներ: 2018թ. մայիսին արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը: Հաջորդ փուլում Հայաստանում վերահաստատվեց ընտրության ինստիտուտը, որովհետև մենք անշրջելիորեն փակեցինք ընտրությունները կեղծելու շրջանը: Հաջորդ փուլում մենք կայացրինք Ազգային ժողովը, որպես ինստիտուտ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետև ՀՀ-ն ընտրեց կառավարություն ու վարչապետ: Արդեն հստակ գծագրել ենք դատական համակարգի՝ որպես ինստիտուտի կայացման ճանապարհը, և հիմա եկել է հերթը՝ ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին գործող սահմանադրությամբ կա Սահմանադրական դատարանի շատ կոնկրետ նկարագրություն, բայց չկա այդպիսի ՍԴ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica