close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կաթողիկոսը ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

Հասարակություն

25 Փետրվարի 2020, 19:14
 Կաթողիկոսը ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորեց նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք  կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծեց, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝  օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։

Հայցելով Երկնավորի օգնականությունը ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:

Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն ընծայվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica