close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անդրանիկի կենտրոնի» մասունքները. զորավարի ծննդյան 155-ամյակի հետքերով

Հասարակություն

25 Փետրվարի 2020, 20:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անդրանիկի կենտրոնի» մասունքները. զորավարի ծննդյան 155-ամյակի հետքերով

Զորավարի ծննդյան 155-ամյակը թանգարանում այս տարի նշում ենք պատմաբանների, արվեստագետների, դպրոցականների հետ միասին, քանի որ տարին հոբելյանական է. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանը՝ նշելով, որ երբ նախաձեռնվում էր թանգարան ստեղծելու գաղափարը՝ կասկած չկար, որ Երևանը կարիք կունենա Անդրանիկի և մյուս ֆիդայիների գործունեությունը ներկայացնող թանգարանի:

Թանգարանը բացվել է 2006 թ.՝ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Գևորգ Ղարիբջանյանի, Վաչե Նալբանդյանի և Ռուբեն Մաթևոսյանի աջակցությամբ: Թանգարանի հիմնադիրները տիկին Բեգլերյանն է և նրա ամուսինը՝ հայտնի արձակագիր, հրապարակախոս Իլյիչ Բեգլարյանը, ովքեր թանգարանի մասունքները հավաքել են 30 տարիների ընթացքում:

«Թանգարանն այցելուների պակաս չի ունենում, քանզի մեծ է հետաքրքրությունը Անդրանիկի հանդեպ: Այն համարվում է Անդրանիկի կենտրոնը, որոշներն այն անվանում են «Անդրանիկյան վերնատուն»:  Այցելուները մեծ ակնածանքով են վերաբերվում ամեն մի մասունքի և  հարստանում են անդրանիկյան խոհերով», - նշում է տիկին Բեգլարյանը:

Իլյիչ Բեգլարյանը բազմաթիվ մասունքներ բերել է Բուլղարիայի Վառնա քաղաքից, որտեղ ժամանակին բնակություն էր հաստատել մեծ զորավարը: Այդ մասունքները թանգարանին նվիրաբերել է Անդրանիկ Օզանյանի հորեղբոր թոռը՝ Պերճ Օզանյանը, որը մեծ ակնածանքով է պահել դրանք: Վառնայի այդ փոքրիկ տանը, որն Անդրանիկը իր ձեռքով էր կառուցել, ապրում էր Անդրանիկի կնոջ աղջիկը (երբ Անդրանիկը ամուսնացել էր Նվարդի հետ՝ երեխա չեն ունեցել):

Ժորժետա Բեգլարյանը մեզ ներկայացրեց Անդրանիկ Օզանյանի՝ թանգարանում պահվող եզակի մասունքները: Դրանցից մեկը նրա անձնական Աստվածաշունչն է, որի վրա երդվել են ֆիդայիները:

Անդրանիկի անձնական իրերից ամենաուշագրավը կարելի  է համարել նրա թուրը. «Դա նրա ձեռքի օգտագործման թուրն էր: Ընդհանրապես ունեցել է 6 թուր՝ երկուսը պահվում են Պատմության թանգարանում, մեկն այստեղ է, իսկ մնացածի ճակատագրերը անհայտ են», - նշում է տիկին Բեգլարյանը՝ շարունակելով ներկայացնել թանգարանում պահվող մյուս մասնունքները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica