close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին

Հասարակություն

25 Փետրվարի 2020, 18:50
 Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից:

Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող եւ նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձեւաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ` համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica