close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի պատճառով աշխարհի 500 հարուստներ զրկվել են 139 մլրդ դոլարից

Աշխարհ

25 Փետրվարի 2020, 17:36
 Կորոնավիրուսի պատճառով աշխարհի 500 հարուստներ զրկվել են 139 մլրդ դոլարից

Աշխարհի 500 հարուստ մարդկանց կարողությունը փետրվարի 24-ին, ընդհանուր առմամբ, նվազել է 139 մլրդ դոլարով. ըստ yerkir.am-ի՝ հաշվարկել է Bloomberg լրատվական գործակալությունը: Դա տեղի է ունեցել ֆոնդային բորսաների ինդեքսների նվազման ֆոնին՝ երկյուղի պատճառով, որ նոր կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

Գործակալությունը նշում է, որ սա աշխարհի հարուստ մարդկանց եկամուտների ամենամեծ անկումն է՝ 2016-ի հոկտեմբերից սկսած: Ամենաշատը կորցրել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Louis Vuitton Moet Hennessy բրենդների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 4,8-ական մլրդ դոլար:

Zara առևտրային ցանցի տիրոջ՝ Ամանսիո Օրտեգայի  կարողությունը նվազել է 4 մլրդ դոլարով, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը՝ 3,48 մլրդով, Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջինը՝ 2,7:

Ռուսաստանցի հարուստներից ամենաշատը կորցրել է ԼՈՒԿՕՅԼ-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը՝ 2,21 մլրդ դոլար:

COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Ավելի ուշ վարակակիրներ են ի հայտ եկել այլ երկրներում: Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,6 հազար մարդ, ապաքինվել՝  ավելի քան 27 հազարը, վարակվել է 77 հազարից ավելի մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրադրություն և կոչ արել պատրաստվել հնարավոր պանդեմիայի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica