close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորի թեկնածուի տարիքը 28-ից իջեցվում է 25-ի, ՀԿ-ները մտնում են դատական համակարգ․ ի՞նչ է փոխվում «Դատական օրենսգրքում»՝ ըստ նախագծի

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 13:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորի թեկնածուի տարիքը 28-ից իջեցվում է 25-ի, ՀԿ-ները մտնում են դատական համակարգ․ ի՞նչ է փոխվում «Դատական օրենսգրքում»՝ ըստ նախագծի

«Դատական օրենսգրքի» փաթեթը պատրաստվել է, միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել Վենետիկի հանձնաժողով և ստացել է դրական կարծիք՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում՝«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով լսումների շամանակ։

Նա ներկայացրեց, թե ըստ նախագծի՝ ինչն է փոխվելու գործող «Դատական օրենսգրքում»։

Նախ՝ դատավորների թեկնածուների տարիքը 28-ից իջեցվում է 25-ի։

«Սա չի նշանակում, որ դատավորներ դառնալու են 25 տարեկանում, սա նշանակում է, որ հավակնորդը 25 տարեկանից սկսած կարող է արդեն դիմել»,-պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։

ԵԽ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ այս առիթով բազմաթիվ դիտարկումները աբստրակտ են, հետևաբար չի կարող արձագանքել, փոփոխությունը պետք է պայմանավորված լինի տվյալ երկրի կրթական, դեմոգրաֆիական և այլ առանձնահատկություններով։

Դատավորի և այլ պաշտոնատար անգանց նշանակումից առաջ բարեվարքության ստուգում է իրականացվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

«Բարեվարքության ստուգումը ենթադրում է անձի որոշակի անցյալ գործունեության հետ կապված տեղեկությունների հավաքում։ Այս մասով՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որոշակի տեղեկություններ հավաքելու, եզրակացության կազմման նպատակներով օգտագործելու համար։ Հնարավորություն կա ուսումնասիրելու, օրինակ, սոցիալական ցանցերը, ընդհանրապես անձի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, կոռուպցիոն գործարքներում  ներգրավվածության հնարավոր դրսևորումները։ Դատավորի թեկնածուի կողմից լրացվում է հարցաթերթիկ․ եթե նախկինում չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր, այնուամենայնիվ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելի կլինի վերջինիս լրացրած հարցաթերթիկը, որի միջոցով հնարավոր կլինի պարզել տվյալ անձի և նրա հետ համատեղ բնակվող անձի գույքային դրության փաստացի համապատասխանությունը իրենց օրինական եկամուտներին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման միջոցառում»,-պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարը։

Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներից է այն, որ հարցազրույցի ընթացքում ԲԴԽ կողմից հաշվի է առնվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական եզրակցությունը թեկնածուի բարեվարքության մասին։ Երկրորդը՝ կրկին հոգեբանական թեսթի չափանիշները պետք է սահմանվեն ԲԴԽ կողմից և այդ չափանիշների հիման վրա նոր հոգեբանական թեսթի էլեկտրոնային հարթակ պետք է մշակվի և այդ հարթակի արդյունքը խորհդատվական ձևով պետք է տրամադրվի ԲԴԽ-ին՝ որոշում ընդունելու ժամանակ։

Ներդրվելու է գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը․ գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի  հիմնավորվում օրինական եկամուտներով կամ անձի մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական կամ արժանահավատ չէ, նման բոլոր դեպքերում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին։

«Իհարկե, ՍԴ դատավորների դեպքում կա առանձնահատկություն՝ այդ դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվոը ոչ թե միջնորդությամբ դիմում է ԲԴԽ, այլ դիմում է ԱԺ՝ Սահմանադրական դատարանի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ»,-ասաց նա։

Հիմնական կարգավորումներից է նաև այն, որ ՀԿ-ները մտնում են դատական համակարգ․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելը փոխվել է․ նախագծով առաջարկվում է, որ այն բաղկացած լինի 8 անդամից՝ 2-ը մասնագիտացում ունեցող դատավորներից, 2-ը առաջին ատյանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորներից՝ մեկական անդամ, 1-ը՝ վերաքննիչ դատարաններից, 1-ը՝ վճռաբեկ դատարանից և 2-ը՝ հեղինակավոր իրավաբան-գիտնականներ՝ ՀԿ-ների կողմից առաջադրվող։

«Այս անդամների մասնակցությունը նոր մոդելով է, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական կարծիքի է արժանացել»,-ասաց Բադասյանը։

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով ևս ՀԿ ներկայացուցիչներ են մտնում․ նախատեսվում է, որ այն բաղկացած լինի 5 անդամից՝ 1-ական ներկայացուցիչ տարբեր ատյաններից՝ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ և 2 իրավաբան-գիտնական։

«Այսինքն, նույն մոդելը, ուղղակի ՀԿ-ների կողմից որոշակի առաջադրման կարգը նախատեսված է նաև դատավորների գնահատման հանձնաժողովի համար։ Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ և մեկ նորամուծություն էլ կա, որ եթե հայտնաբերվում է օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա նման դեպքերում գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և գնահատման հարցերի հանձնաժողովին՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Հաջորդ փոփոխությունը․ ԲԴԽ դատավորի թեկնածուների՝ հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում որոշումներն ընդունվում են արդեն բաց քվեարկությամբ, իսկ կարգապահականների մասով խորհրդակցական սենյակում կրկին բաց քվեարկությամբ՝ պարզ մեծամասնությամբ։ Քրեական հետապնդման և ազատությունից զրկելու համաձայնության որոշումները՝ որակյալ մեծամասնությամբ։

«Այսինքն, փոփոխությունը վերաբերում է հիմնականում փակից բաց ռեժիմի անցնելուն, որպեսզի ԲԴԽ որոշումները ավելի լայն վստահություն ունենան, ավելի թափանցիկ լինեն և հանրության վստահությունը որոշումների կայացման օբյեկտիվության մասով հիմնավոր լինի»,-պարզաբանեց Բադասյանը։

Հաջորդը կարգապահական խախտման հիմքի փոփոխությունն է․ «Ներկա դատական օրենսգիրքն ասում է՝ ակնհայտ և կոպիտ խախտում․ նաև հաշվի առնելով միջազգային փորձաքննության արդյունքները, մենք սահմանել ենք դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարվածները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ միայն դատավորի կողմից այնպիսի դիտավորյալ արարաքներն են ենթակա կարգապահական պատասխանատվության, որում դատավորի հստակ դիտավորությունը ընդգծված է։ Եվ հաջորդ դրույթով՝ դատական օրենսգրքի փաթեթի նախագծում՝ բոլոր այն դեպքերում, երբ կան առերևույթ խախտման հատկանիշներ, բայց որևէ հետևանք չեն առաջացրել, նման դեպքերում կարգապահական վարույթներ հարուցման ենթակա չեն լինում»։

ԲԴԽ լիազորությունները կարգապահական վարույթի շրջանակներում ընդլայնվել են՝ մասնավորապես վկա հրավիրելու մասով, փորձաքննություն նշանակելու մասով։ Ներդրվել է նաև ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ՝ նոր և նոր երևան եկած հանգամանքներով։

«Իհարկե, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որ ԲԴԽ ակտերը առհասարակ լրիվ բողոքարկման հնարավորություն պետք է տրվի, հնարավոր չէ իրականացնել մինչև Սահմանադրության փոփոխությունների իրականացումը, դրա համար այս մոդելն է ներդրվել»,-ասաց նախարարը։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ՝ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը։

Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու գործերը վերապահվել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման բոլոր դատավորներին՝ ի տարբերություն նախկին գործող համակարգի, որով ԲԴԽ կողմից սահմանվում էր առանձին դատավորների ցուցակ, որոնք քննարկելու էին նմանատիպ միջնորդությունները։

Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին միտված փոփոխություններից է այն, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է ԱԺ կողմից՝ ուղիղ նշանակման եղանակով։ Վենետիկի հանձնաժողվի և ԳՐԵԿՈ-ի համար սա եղել է վիճահարույց․ նրանք նշել են, որ առաջին կազմաի հրատապ ձևավորման համար գուցե ուղիղ նշանակումն ընդունելի է, բայց հետագայում այն պետք է ձևավորվի մրցութային կարգին վերադառնալու տարբերակով։

«Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրման համակարգի մեխանիզմ ենք ներդրել՝ ֆինանսական տվյալների մատչելիությունը ապահովել ենք։ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ սա ընդունելի է։ Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը․ եթե լինում են կասկածներ, որ գույքի էական փոփոխությունը չի հիմնավորվում եկամուտներով, և կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարգիր պահանջելով, դա պահանջում են»,-ասաց նախարարը։

Նա նաև հավելեց, որ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել է օրենքի մակարդակով։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica