close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում սպանվել է ևս 13 թուրք զինվոր. Թուրքիան հնարավոր է փակի Բոսֆորը՝ ՌԴ-ի համար

Տարածաշրջան

25 Փետրվարի 2020, 12:56
 Սիրիայում սպանվել է ևս 13 թուրք զինվոր. Թուրքիան հնարավոր է փակի Բոսֆորը՝ ՌԴ-ի համար

Լրագրող Աբբաս Ջուման թվիթերյան էջում հայտնում է, որ Իդլիբում Թուրքիան դարձյալ մեծ թվով զոհեր է տվել. «Հաղորդվում է, որ Իդլիբի նահանգում ավիահարվածների հետևանքով սպանվել է ևս 13 թուրք զինծառայող: Էրդողանը հավանաբար մրցում է կորոնավիրուսի հետ», - գրում է Ջուման:

Հիշեցնենք, որ Թուրքիան Իդլիբում, որն ահաբեկիչների և հակակառավարական ուժերի ձեռքում գտնվող վերջին սիրիական նահանգն է, աջակցում է տեղի զինյալ հակաօրինական խմբավորումներին: Վերջին օրերին Թուրքիայի աջակցությամբ վերոնշյալ խմբավորումները փորձեցին ճեղքել Բաշար Ասադի ուժերի դիրքերը, սակայն ռուսական օդուժի օժանդակությամբ՝ Ասադին հաջողվեց հետ մղել հարձակումները. հայտնում է Yerkir.am-ը:

Թուրքական իշխանամերձ Sabah թերթի թղթակից, քաղաքագետ Մուհարրեմ Սարըքայան HaberTürk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է, որ Անկարան չի լքի Իդլիբի, քանզի դա նախադեպ կդառնա սիրիական այլ հողերի համար, որտեղ Անկարան ունի ներկայություն:

«Իդլիբի Մ-4 ավտոմայրուղուց ներքև գնտվող շրջանը կարող է դառնալ բուֆերային գոտի, Անկարան Ասադին այլևս չի թողնի առաջ գնալ: Թուրքիան չի լքի Իդլիբը, քանզի այն նախադեպ կդառնա սիրիական այլ հողերի համար, որոնք զբաղեցված են Անկարայի կողմից: Եթե հարկ լինի՝ Թուրքիան կփակի Բոսֆորի նեղուցը՝ համաձայն Մոնթրյոյի կոնվենցիայի», - Սարըքայայի խոսքերն է մեջբերում ahvalnews.com կայքը:

Մոնտրոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ այն պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես կետերից մեկի համաձայն՝ եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica