close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալիայում ՀՀ դեսպանատունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ. պատճառը՝ կորանավիրուսակիրների թվի աճն է

Աշխարհ

25 Փետրվարի 2020, 11:47
 Իտալիայում ՀՀ դեսպանատունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ. պատճառը՝ կորանավիրուսակիրների թվի աճն է

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը:

«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին»,– ասվում է հայտարարությունում։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կորոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող
մարդկանց հետ սերտ
շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ. 06 3296638
E-mail: [email protected]

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։

Հիշեցնենք նաև, որ Իտալիայում ևս հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր. 4 մարդ մահացել է:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica