close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական բանակը Սիրիայում «դիմավորել է» թուրքական զինտեխնիկայի շարասյանը

Տարածաշրջան

25 Փետրվարի 2020, 10:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական բանակը Սիրիայում «դիմավորել է» թուրքական զինտեխնիկայի շարասյանը

Շարունակվում է Սիրիայի Իդլիբ նահանգում ընթացող մարտերը սիրիական բանակի  և թուրքական բանակի աջակցությամբ գործող հակակառավարական ուժերի միջև: Օրերս Իդլիբում դեռևս իրենց ներկայությունը շարունակող հակակառավարական ուժերը՝ թուրքական հրետանու և այլ ուժերի աջակցությամբ, փորձել էին առաջ շարժվել և ճեղքել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը: Ռուսական օդուժի օգնությամբ՝ Ասադի զորքերին հաջողվեց հետ շպրտել հակառակորդին:

Թուրքիան պարբերաբար Սիրիա է ուղարկում նոր շարասյուններ: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Թուրքիայի՝ զերծ մնալ ահաբեկիչներին աջակցելուց: Երեկ հակառակավարական ուժերը դարձյալ գրոհ ձեռնարկեցին: Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ նրան հաջողվեց գրավել Իդիլբի Նեյրաբ քաղաքը:

Այդ ընթացքում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ռուսական ստորաբաժանումները հարվածներ հասցնում ահաբեկիչների շարասյանը, որը կազմված է նաև թուրքական զինտեխնիկայից: Ռուսական Սու-24Մ կործանիչների հարվածների հետևանքով բոլոր տանկերը շարքից դուրս են եկել:

Անկարան և Մոսկվան դեռևս չեն մեկնաբանել կատարվածը:

Տեսանյութը՝ հղումով.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica