close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Տնտեսական

25 Փետրվարի 2020, 09:49
 Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360  միջազգային համաժողովը
Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
 
Fintech360-ում բանկերի,  դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը: 
 
Օրակարգի կարևոր թեմաներն են՝
  • Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները ,
  • Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում, 
  • Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,
  • Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,
  • Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,
  • RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,
  • Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:
 
Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:
 
Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
 
Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:
 
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք այստեղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica