close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջալալ Հարությունյանի ընտրությունը ճիշտ է, նշանակումը՝ սպասված. Տիգրան Աբրահամյան

Արցախ

24 Փետրվարի 2020, 19:34
 Ջալալ Հարությունյանի ընտրությունը ճիշտ է, նշանակումը՝ սպասված. Տիգրան Աբրահամյան

Կորպուսի հրամանատար, վարչության պետ, ապա ճակատագրի բերումով վերադարձ Արցախ՝ նշանակում ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնում: 2018-ին, բավականին բարդ ժամանակահատվածում նշանակվեց ՊԲ հրամանատար. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանին Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու տեղեկատվությանը: Գրառումը՝ ստորև.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՊԲ արդեն նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանի անունը հիմնականում կադրային տեղաշարժերի համատեքստում էր շրջանառվում, սակայն նրա ծառայության, նրա արժանիքների թեմային պատշաճ անդրադարձ այդպես էլ չեղավ:

Մարդ, ով իր պայքարի ճանապարհը սկսեց Արցախի ազգային ազատագրական պայքարով, պատերազմից հետո տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրեց զորամասային օղակում, ապա երկար ժամանակ ծառայությունը շարունակեց մեր հայրենիքի հայաստանյան հատվածում:

Կորպուսի հրամանատար, վարչության պետ, ապա ճակատագրի բերումով վերադարձ Արցախ՝ նշանակում ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնում: 2018-ին, բավականին բարդ ժամանակահատվածում նշանակվեց ՊԲ հրամանատար:

Աբրահամյանը հայ մարդու տեսակ է՝ շիտակ, մարդամոտ, ծնվել է մի ընտանիքում, որը երկրին երկու զինվորական է տվել՝ երկու գեներալ: Կարեն Աբրահամյանի եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարն էր, ներկայումս՝ Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Հենց միայն այն հանգամանքը, որ Կարեն Աբրահամյանը գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է կրում շատ բան է խոսում նրա անցած ճանապարհի, մատուցած ծառայությունների և արժանիքների մասին:

2019 թվականի ընթացքում Արցախի ՊԲ-ի հսկայական ինժիներական-ամրաշինական աշխատանքների, առաջնագծի տեխնիկական վերազինման, կահավորման մասին նախորդ տարի շատերս խոսեցինք:
Նույնը վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման, հիմնանորոգման մասին:

Առաջնագծի մի քանի ուղղություններով հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխման, կենտրոնական ուղղությամբ ադրբեջանական անօդաչու սարքի խոցման մասին թեմաները ևս հանրային քննարկման կիզակետում էին:

Սրանք իրադարձությունների այն ոչ ամբողջական ցանկն է, որոնք կարելի է վերհիշել ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակահատվածից:

Ինձ պատիվ է տրվել ժամանակի, ծառայության, կյանքի բերումով մեծ արժանիքներ ունեցող գեներալների հետ շփվել, ընկերություն անել: Մինչև հիմա մեծ հպարտությամբ եմ հիշում իմ աշխատանքը ՊԲ լեգենդար հրամանատարներից՝ Լևոն Մնացականյանի հետ, այսօր էլ շատ առիթներ եմ ունենում իր հետ շփվելու և իր ահռելի փորձից ինքս իմ համար դասեր քաղելու համար:

Կարեն Աբրահամյանն էլ իր տեսակի մեջ իր հետքն է թողելու ինչպես զինված ուժերում, պաշտպանության բանակում, ծառայակից ընկերների շրջանում, այնպես է մեր ընդհանուր աշխատանքային և մարդկային հարաբերություններում:

Համոզված եմ, որ գեներալ-լեյտենանտ Աբրահամյանը շարունակելու է մնալ զինված ուժերում՝ հետագայում այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու և մեր երկրին օգտակար լինելու մղումով:

Նախագահի այսօրվա հրամանագրերից մեկով էլ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատարի պաշտոնում: Գեներալ Հարությունյանին 2006-2007 թվականնեից եմ հիշում՝ այդ ժամանակ նա արդեն հրետանային գնդի հրամանատար էր, ես՝ ժամկետային զինծառայող: Ասելիք շատ կա, բայց ՊԲ նոր հրամանատարին անդրադառնալու դեռ շատ առիթներ կունենանք: Ջալալ Հարությունյանի անցած մարտական ուղին արդեն իսկ հուշում է, որ ընտրությունը ճիշտ է, նշանակումը՝ սպասված: Պատիվ ունեմ, պարոնայք գեներալներ»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica