close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործարարները «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում. դա կարող է դիտարկվել որպես «պարտադիր-կամավոր» նվիրատվություն. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

24 Փետրվարի 2020, 17:27
 Գործարարները «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում. դա կարող է դիտարկվել որպես «պարտադիր-կամավոր» նվիրատվություն. Ռուբեն Մելիքյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպում՝ «այո»-ի քարոզարշավ անելու համար։

7or.am կայքի տեղեկություններով՝ հրավիրատոմսն ուղարկվել է Հայաստանում բազմաթիվ խոշոր և միջին գործարարների։ Նախ զանգահարել են և հրավիրելու պատրվակով փող ուզել՝ 10 մլն դրամի չափով, առանց երկար-բարակ ներկայացնելու։ Երբ հետաքրքրվել են, կարո՞ղ են չմասնակցել, պատասխանել են, որ խիստ ցանկալի է մասնակցությունը։

«Բայց գործարարներն անհանսգստացած են, որովհետև նրանցից ոմանք դեմ են հանրաքվեին, շատերը անտարբեր, էլ ուր մնաց՝ «այո»-ի քարոզարշավն իրենց միջոցներով անելուն։ Բայց իմանալով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ վախենում են մերժել՝ «սևերի» ցուցակում չհայտնվելու համար, և արդյունքում գոնե գումարն են իջեցնում»,- գրում է կայքը։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, հանրաքվեին «Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս հրապարակմանը: Նա նշել է, որ հրավիրատոմս ստացող գործարարները այն կարող են ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն:

«Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել՝ որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է՝ «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։

Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու»,- գրել է նա. հայտնում է Yerkir.am-ը:

Գործարարներին ուղարկված հրավիրատոմսի լուսանկարը՝ ստորև.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica