close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+11°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Իրավունք

24 Փետրվարի 2020, 17:17
 Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը եւ կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica