close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+13°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին. ներկա է եղել Կարո Փայլանը

Քաղաքական

24 Փետրվարի 2020, 17:13
 ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին. ներկա է եղել Կարո Փայլանը

Փետրվարի 23-ին, Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարավոր պատգամավորներ, իսկ հազարավորներն էլ զրկուած են մասնակցությունից՝ Թուրքիայի իշխանությունների կողմից հարուցված արհեստական արգելքների պատճառով. Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Համագումարի նախագահության անդամ էր HDP կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլյանը։

Համագումարին հրավիրված էին եւ ներկա էին տարբեր երկիրների եւ շրջանների կուսակցությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Թունիս, Պաղեստին, Հորդանան, Մարոկկո, Կիպրոս, Շվեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր, Կատալոնիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ: Հ.Յ.Դ.-ի կողմից համագումարին մասնակցեց Խաժակ Մկրտիչյանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։

Համագումարի աշխատանքների վերջում ընտրվեցին կուսակցության համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցության ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է. համանախագահներ վերընտրվեցին Փերվին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica