close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+11°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան-Ալիև բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում․ Կիրո Մանոյան

Քաղաքական

24 Փետրվարի 2020, 15:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան-Ալիև բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում․ Կիրո Մանոյան

Մյունխենում Փաշինյան-Ալիև բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում, ոչ էլ բանակցությունների շահերից էր բխում, այն պարզապես կազմակերպիչների շահերից էր բխում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Կազմակերպիչները հաջողեցին կողմերից երկուսի ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել. այդքանը: Բայց ասել, որ սա ասաց մեր վարչապետը, այն չասաց մեր վարչապետը, դա չէ չափանիշը որոշելու, թե այս իշխանությունների քաղաքականությունն ինչ է»,-ընդգծեց նա:

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրան միջազգային ճանաչում ապահովել, փոքր ինչ մեղմացրեց Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարի հստակեցրած որոշ գծերը՝ ասաց Կիրո Մանոյանը. «Փաստն այն է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է, մնում է դրա միջազգային ճանաչումն ապահովել: Այսինքն, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ուզում տալ, թող տա, բայց մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը երեք անգամ առնվազն, իր կամքը արտահայտել է եւ Ադրբեջանի մաս չկազմելն է այդ կամքը եւ ի վերջո, Հայաստանին միանալն է: Դա եղել է 1991 թվականին, Դա եղել է 2001 թվականի սահմանադրական հանրաքվեին դա եղել է 2017-ի հանրաքվեին: Սա է, որ Հայաստանի իշխանությունը պետք է անընդհատ շեշտադրի»։

ՀՀ վարչապետը հրապարակեց վեց կետ`դրանք անվանելով մյունխենյան սկզբունքներ։ Կիրո Մանոյանն ասաց՝ այդ սկզբունքները չեն կարող փոխարինել, ասենք, մադրիդյան սկզբունքներին, քանի որ մադրիդյանը միջնորդների կողմից էին առաջադրված, իսկ Փաշինյանինը` կողմերից մեկի կողմից․ «Բայց ամբողջությամբ չի բավարարում այդ մոտեցումը մեզ: Մեզ համար հիմնական հարցը Արցախի միջազգային ճանաչմանն ուղղությամբ աշխատանք տանելն է»:

Կիրո Մանոյանը խոսեց նաև Հայ Դատի աշխատանքներին Հայաստանից հատկացվող հանգանակությունների կրճատման մասին․ լրագրողի հարցին ի պատասխան արձանագերց, որ  եթե համեմատենք, կտեսնենք, որ 2016-ին Փարիզում և անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում կայացած հանգանակություններին Հայաստանից խոստում տվածների թիվը բավական պակաս էր։

«Հատուկ բանի հետ չենք կապում, մարդիկ կային, որ գալիս և խոստանում էին, այժմ չեն գալիս և չեն խոստանում։ Կարող է իրենց վիճակը լավ չէ, կարող է քաղաքական ճնշում կա իրենց դեմ՝ չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել․․․ այդ բոլորը կարծիքներ են»,- մեկնաբանեց նա։

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի պատվիրակությունը երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարարի և փոխարտգործնախարարների հետ՝ համադրելու իրենց կատարած աշխատանքը, տեղեկացնելու տարաձայնությունների մասին։

Կիրո Մանոյանը պետության հետ տարաձայնությունները բնական համարեց․ «Մենք այս գործընթացը սկսել ենք 1997 թ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ Ալիկ Արզումանյանն էր արտգործնախարարը և դա իր առաջարկն էր։ Այդ տարվանից սկսած՝ պարբերաբար արտգործնախարարության հետ եղել են հանդիպումներ, փոխադարձ տեղեկություններ փոխանցվել են։ Այնպես որ, զարմանալի բան չկա, որ կարող է Հայ Դատի կառույցները որպես հասարակական կազմակերպություն նկատի ունենանք, որոնք այլ պետություններում են գործում»։

Անկախ ներքին տարակարծություններից, Դաշնակցության համար արտաքին քաղաքականության մեջ ևս սակարկություններ չկան՝ ասաց Մանոյանը․ «Մեզ համար արտաքին քաղաքականությունը սահմանի շարունակությունն է եւ ինչպես պաշտպանության գործում սակարկություն չկա, նաեւ արտաքին քաղաքականության մեջ չկա»։

Հիշեցնենք, որ աշխարհի 20 երկրի ՀՅԴ հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ Երևանում և Ստեփանակերտում փետրվարի 24-25-ին մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica