close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել. Antifake.am

Քաղաքական

24 Փետրվարի 2020, 14:57
 Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել. Antifake.am

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի կարգադրություններ» բաժնից Antifake.am-ը տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և վարչական շրջանի ղեկավարներին հատկացվել է ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգևավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար և ևս 600.000 դրամ պարգևավճար Ամանորի միջացառումների պատշաճ կազմակերպման համար։

Այսպես.

1. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 15-ի 4-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ.2-ի:»։

Հավելվածով 1-ով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 123 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականը, մամուլի քարտուղարը, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և տեղակալները, բաժինների և վարչությունների պետերն ու տեղակալները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 16.728.000 դրամ։

Հավելված 2-ով պարգևատրվել են Երևանի 11 վարչական շրջանների ղեկավարները՝ բոլորը 136.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 1.496.000 դրամ։

2. Երևանի քաղաքապետի՝ հունվարի 29-ի 29-Ա կարգադրությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «2020թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևան քաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման և համակարգման գործընթացների շրջանակներում աշխատանքների կատարումը պատշաճ ապահովելու, ծառայողական պարտավորությունները բարեխղճորեն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին պարգևատրել 600.000 դրամի չափով Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»:

3. Երևանի քաղաքապետի՝ փետրվարի 1-ի 55-Ա կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Կարգադրության մեջ մասնավորապես նշվում է. «Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի:»։

Հավելվածով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի 22 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները, գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով և վարչության պետերն ու Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։

Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 6.590.000 դրամ։

Նշենք, որ այս կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են հունվար ամսին աշխատած 17 աշխատանքային օրերի համար։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի 3 կարգադրություններով տարեսկզբին Երևան քաղաքի 2020թ.-ի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացվել է 25.414.000 դրամ պարգևավճար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում 2019 թվականին հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիարդ դրամ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica