close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԻՄ ընտրություններում Մերկելի կուսակցությունը պարտվել է

Աշխարհ

24 Փետրվարի 2020, 13:47
 ՏԻՄ ընտրություններում Մերկելի կուսակցությունը պարտվել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ցույց է տվել վատագույն արդյունքը Համբուրգում անցկացվող տարածաշրջանային ընտրություններում. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:

Նախնական արդյունքներով՝ ՔԴՄ-ն ընտրություններում գրավել է միայն երրորդ տեղը ձայների 11%-ով:

Ընտրությունների ժամանակ լավագույն արդյունքներն ունեցել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը՝ Մերկելի կոալիցիոն գործընկերը: Կուսակցությունը ստացել է ձայների 39,1% -ը. սա մոտ վեց տոկոսային կետով պակաս է 2015-ի ընտրությունների արդյունքից, բայց բավարար է, որպեսզի  ներկայիս քաղաքապետ Պետեր Շչենչերը կարողանա իշխանությունը պահել:

Կանաչները գրավել են երկրորդ տեղը՝ քվեների 24,1% -ով. այն գրեթե երկու անգամ ավելի է, քան հինգ տարի առաջ:

Ընտրությունները նշանավորվել են նաև ընտրողների 62%-ի մասնակցությամբ. այն շատ ավելի բարձր ցուցանիշ է, քան 2011 և 2015 թվականներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica