close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+11°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

12 զոհ, 47 վարակակիր. կորոնավիրուսի պատկերն Իրանում

Աշխարհ

24 Փետրվարի 2020, 13:29
 12 զոհ, 47 վարակակիր. կորոնավիրուսի պատկերն Իրանում

Իրանում նոր անհայտ տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, և գրանցվել է մահվան 12 դեպք. գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝  Իրանի խորհրդարանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ, նրանցից 12-ը մահացել են»,- նշել է Աբբասին:

Նախօրեի տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 43-ն էին, և հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ  երկրում կորոնավիրուսով վարակվածներ կան:


Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica