close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փարվանա գետի մոտ տեղաշարժը խստիվ արգելվում է

Տարածաշրջան

24 Փետրվարի 2020, 13:15
 Փարվանա գետի մոտ տեղաշարժը խստիվ արգելվում է

«Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու արդյունքում Փարվանա գետի մակարդակը 40 սմ-ով բարձրանալու է: Այս մասին տարածած հայտարարությունում տեղեկացնում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ նշելով, որ գետի մոտակայքում քաղաքացիների տեղաշարժն արգելվում է, հաղորդում է Aliq.ge-ն: 

«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 10:00-ից, Ախալքալաքի մոտակայքում «Փարվանա ՀԷԿ»-ը դատարկելու համար կբացվեն ավազանի փականները, ինչն էլ կհանգեցնի մինչև Խերթվիսի գյուղ՝ Փարվանա գետի մակարդակի 30-40 սմ բարձրացման:

Գետերի ջրի բարձրացման վտանգի պատճառով նախազգուշացնում ենք, որ Փարվանա գետի մոտակայքում ցանկացած տեղաշարժ խստիվ արգելվում է:

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղի բնակիչներին, ձկնորսներին և որսորդներին կոչ է անում զգոնություն ցուցաբերել, չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը», — ասված է ԱԻ ծառայության հայտարարությունում:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Ասպինձայի բաժնի փրկարարական ջոկատները գետի բարձրացված հատվածներում չորս օր հսկողություն կիրականացնեն:

«Փարվանա ՀԷԿ»-ը բացվել է 2014 թվականին: ՀԷԿ-ի կառուցման համար թուրքական «Անադոլու գրուպ» ընկերությունը ներդրել է ավելի քան 200 մլն դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica