close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը ադրբեջանական օկուպացիային դիմագրավելու համար ստեղծում է Դավիդ Գարեջիի պաշտպանության կոմիտեն

Տարածաշրջան

24 Փետրվարի 2020, 13:09
 Վրաստանը ադրբեջանական օկուպացիային դիմագրավելու համար ստեղծում է Դավիդ Գարեջիի պաշտպանության կոմիտեն

Վրաստանում ստեղծվել է Դավիդ Գարեջիի վանական համալիրի պաշտպանության կոմիտեն: Նախաձեռնողը Իրավապաշտպանների միության ղեկավար Նիկոլոզ Մժավանաձեն է: Կոմիտեի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում նախագահական նստավայրի դիմաց: Իր ֆեյսբուքյան էջում Մժավանաձեն նշում է, որ մոտակա ժամանակները քայլեր կձեռնարկվեն վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վրացական եկեղեցիների՝ ադրբեջանական օկուպացիայի դեմ պայքարելու համար: «Ադրբեջանական օկուպացիոն ուժերը պետք է անհապաղ հեռանան Դավիթ Գարեջիի տարածքից», - հայտարարել էր Մժավանաձեն՝ վրացական «Օբյեկտիվի» հեռուստաալիքի եթերում. ըստ Yerkir.am-ի՝  հաղորդում է infoteka24.ru կայքը:

Դավիթ Գարեջիի վերաբերյալ թեման վերջերս արծարծել էին վրացի այլ հասարակական գործիչներ: Ընդդիմադիր գործիչ, արևելագետ Գուբազ Սանիկիձեն և քաղաքագետ Դավիդ Ակուբարդիան խստորեն դատապարտել էին Ադրբեջանի նկրտումները, ինչպես վանական համալիրի, այնպես էլ պետական քաղաքականության վերաբերյալ: Դրանից հետո Ադրբեջանից հետևեցին քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներ և  ինչպես արդեն «ընդունված է»՝ դրանում փորձել են գտնել «հայկական հետք»:

Հիշեցնենք, որ 1991 թ. երկու երկրների անկախացումից ի վեր 6-րդ դարին պատկանող ժայռափոր Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիներն անվանում են Քեշիքչիդաղ և նշում, որ այն աղվաններին է պատկանում, դարձել է կռվախնձոր երկու երկրների միջև, սակայն կողմերը, մասնավորապես՝ վրացիները, փորձում են առանց իրենց «բարեկամների» հետ հարաբերությունները փչացնելու հարցը խաղաղ լուծել: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների ժամանակ (որը մինչ օրս շարունակվում է) վրացիների կողմից բազմիցս է խոսվել և առաջարկվել տարածքներ փոխանակել, քանի որ վանական համալիրը սրբություն է վրաց ազգի համար, բայց ադրբեջանիցները մերժում են այս առաջարկը: Պատճառն ակնհայտ է՝ համալիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև նույնիսկ Վրաստանի դեմ օգտագործվելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica