close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են

Հասարակություն

24 Փետրվարի 2020, 12:49
 Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են

Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են. այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է Տավուշի մարզի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է. «Երեկ եղել է մի քանի կրակոց՝ շատ կարճ: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են»:

Մելիքյանը պատմել է նաև, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, եղել են կրակոցներ՝ շուրջ 25 րոպե տևողությամբ, այնուհետ կարճատև դադարից հետո նորից են սկսվել, իսկ ժամը 09.00-ի շրջանում դադարել են:

«Նյութական վնասի վերաբերյալ, գոնե այս պահի դրությամբ, որևէ տեղեկություն չկա»,- ասել է նա ու հավելել, որ մարդկային կորուստներ չկան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica