close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 9 մարդ, իսկ Իրանում վիրավորվել են մի քանի տասնյակը

Տարածաշրջան

24 Փետրվարի 2020, 11:37
 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 9 մարդ, իսկ Իրանում վիրավորվել են մի քանի տասնյակը

Երեկ առավոտյան ժամերից սկսած թուրք-իրանական սահմանին իրար հետևից երկրաշարժեր են տեղի ունենում: Վանի Բաշքալե (պտմ. Ադամակերտ) շրջանում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ երկրաշարժ. հայտնում է Yerkir.am-ը:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է 9 մարդ, 21-ն էլ վիրավորվել են, իսկ Իրանում վիրավորների թիվը հասել է 30-ի:

Նույնը օրը՝ երեկոյան, դարձյալ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքում: Երկրաշարժից տուժել են մի քանի գյուղեր:  Երկրաշարժը զգացվել է Հայաստանի և Արցախի մի քանի մարզերում:

Ցնցումները շարունակվում են մինչև հիմա: Ըստ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության՝ երկրի տարբեր շրջաններում տարբեր ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունենում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica