close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ դու, հարգելի քաղաքացի, գիտե՞ս, թե «այո» քվեարկելով՝ ում ես բերում իշխանության. yerevan.today

Քաղաքական

22 Փետրվարի 2020, 12:57
 Իսկ դու, հարգելի քաղաքացի, գիտե՞ս, թե «այո» քվեարկելով՝ ում ես բերում իշխանության. yerevan.today

Հանրությունը, ընտրողները, որոնք որոշել են գնալ ընտրատեղամաս և գուցե «այո» ասել հանրաքվեին, գոնե փոքր-ինչ պատկերացում ունե՞ն, որ քվեարկում են հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կադրերի առաջխաղացման. գրում է yerevan.today-ը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ թալան, հարստահարում, պետբյուջեի մսխում, այդ մասին հակառակ կարծիք անգամ ՀՀՇ-ականները չեն հայտնում։ Հանրությունը կասկած անգամ չունի։ Անգամ «Վիկիլիքսի» բացահայտած ամերիկյան գաղտնի նամակագրություններում ամերիկացի դիվանագետներն են նշում են, որ ՀՀ քաղաքացիները Լևոն Տեր-Պետրոսյանի անունը կապում են մութ ու ցուրտ տարիների, թալանի հետ։

Բայց հանրությունը, ընտրողները, որոնք որոշել են գնալ ընտրատեղամաս և գուցե «այո» ասել հանրաքվեին, գոնե փոքր-ինչ պատկերացում ունե՞ն, որ քվեարկում են հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կադրերի առաջխաղացման, ընդ որում՝ այն կադրերի, որոնք մեր երկրի անկախության առաջին տարիների ձախողման հիմնական պատասխանատուներն են։

Ստացվել է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժվելուց հետո էլ մինչ օրս իր մասին մշտապես հիշեցնել է տալիս, շարունակում է ակտիվ ներկայություն ունենալ մեր կյանքում։ Բայց, ցավոք, այդ ներկայությունը հօգուտ Հայաստանի չի ստացվել։ 2008 թվականին նրա վերադարձի փորձը հիշում ենք՝ սահմանադրական կարգի տապալման փորձ էր, որն ավարտվեց արյունահեղությամբ և մարդկանին ու նյութական կորուստներով։ 2018 թվականին եկած իշխանության մեջ ևս նրա թիմակիցները շատ են։

Եվ հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերի պատճառով առնվազն ունենում ենք ահռելի կորուստներ պետբյուջեից։

Բերենք երկու անուն․ Վահե Գրիգորյան․ ՍԴ դատավոր, որը երբևէ չի կատարել ՍԴ դատավորի պարտականությունները, չի մասնակցել նիստերի, իրեն մակագրված գործերը բանի տեղ չի դրել, բայց օրենքով իրեն հասանելիքը ստացել է, դեռ մի բան էլ՝ ավելին։ Այսինքն, պետբյուջեն օգտագործվել է ոչ նպատակային, մսխվել է։ Ավելին, Վահե Գրիգորյանը որոշ դեպքերում պատշաճ վարքագիծ չի դրսևորել նաև մինչ ՍԴ գալը և կան դեպքեր, երբ հայցվոր կողմը պարտություն է կրել զուտ այն պատճառով, որ իրենց ներկայացուցիչը Վահե Գրիգորյանն էր և ուշացել է դատական գործընթացի տարբեր փուլերում, փաստաթղթեր չի ներկայացրել ժամանակին և այլն։ Այլ կերպ, սա կոչվում է իրավական փորձանք։ Նա վաղը կարող է դառնալ ՍԴ նախագահ, բայց եթե անգամ չդառնա, մնալու է ՍԴ դատավոր ու շարունակի աշխատանքի չգնալ՝ մսխել պետական բյուջեն, իսկ եթե գա, պարզ է, թե ում շահերից կամ ցուցումով է հանդես գալու։

Խոսք է գնում, որ ՍԴ դատավոր է ցանկանում դառնալ, հետո էլ՝ ՍԴ նախագահ ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերից ևս մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Գագիկ Ջհանգիրյանն այսօրվա իշխանության իրավական խորհրդատուներից մեկն է, ում հորդորով, ըստ օդում կախված տեղեկությունների, մի շարք գործեր են մեր երկրում կարվել։ Բացի դա, Գագիկ Ջհանգիրյանը համարվում է Հայաստանում ընտրակեղծիքների հայրը։ Ըստ տեղեկությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընտրությունների կեղծման մեջ անուրանալի դեր ունի հենց նա։ Ու զարմանալիորեն, Նիկոլ Փաշինյանը, քննադատելով 90-ականների ընտրակեղծիքները, աչքաթող է անում այս հանգամանքը և մինչ այժմ օգտվելով նրա ծառայություններից, հիմա էլ փորձում է ՍԴ տանել։ Բայց դա անելու է հենց ձեր օգնությամբ, սիրելի քաղաքացիներ, եթե դուք «այո» քվեարկեք այդ հանրաքվեին։

Ստացվում է, որ դուք Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին, որոցից մեկն իր անգործությամբ մսխում է բյուջեն, իսկ մյուսը մեր պետության մեջ ներդրված ամենավատ երևույթների հեղինակներից է, բարձր պաշտոններ եք տալու մեր երկրում՝ մերժելու փոխարեն։ Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կադրերով և՛ իր կառավարման տարիներին էր մսխում բյուջեն, և՛ հիմա՝ մերժվելուց 20 տարի անց։ Չէ՞ որ հանրաքվեի համար հատկացվող գումարը, որը գնում է պետական բյուջեից, կարող էր ծախսվել այլ կարևոր բաների վրա, ոչ թե թվարկված անձանց իշխանության բերելու։

Ինչպես Տեր-Պետրոսյանին լավ ճանաչողներից մեկը հենց Yerevan.Today-ի եթերում ասաց, քանի դեռ Հայաստանում է բնակվում Լևոն Տեր-Պետրոսյանը, մեր երկիրը երբեք խաղաղություն չի տեսնելու»,- գրում է կայքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica