close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+3°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հրաժարվել է Հաֆթարի հետ բանակցություններից. Լիբիացի գեներալի պայմանը թուրքական զորքի հեռացումն է

Աշխարհ

21 Փետրվարի 2020, 17:47
 Էրդողանը հրաժարվել է Հաֆթարի հետ բանակցություններից. Լիբիացի գեներալի պայմանը թուրքական զորքի հեռացումն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի Ազգային բանակի հրամանատար գեներալ Հալիֆե Հաֆթարին չի համարում երկխոսության կողմ. մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:

«Հաֆթարը վճարված լեգիոներ է, որը Լիբիայում չունի օրինական իշխանություն: Նա մեր զրուցակիցը չէ, մենք նրա հետ չենք խոսելու», - հայտարարել է Էրդողանը:

Ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ Հաֆթարը նշել էր, որ Լիբիայում կդադարեցնի ռազմանական գործողությունները միայն այն ժամանակ, երբ երկրի տարածքից դուրս բերվեն թուրքական զորքերը:

Էրդողանը, ի պատասխան այս հայտարարություններին, ասաց, որ նրանք, ովքեր կոչ են անում, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Լիբիայից, մոռանում են, որ իրենց կողքին կռվում են այլ երկրներից ժամանած վարձկաններ. հայտնում է Yerkir.am-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica