close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

Հասարակություն

21 Փետրվարի 2020, 16:46
 Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

Ամեն տարի այս օրը՝ փետրվարի 21-ին, նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը. հայտնում է Yerkir.am-ը:

Օրը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, և այն 2000 թվականից նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Ըստ ՀՀ և ԱՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: 

Հայոց լեզուն կամ հայերենը շուրջ 5000 տարվա պատմություն ունի: Այն հնդերվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է:

Հայերենի գրային ժամանակակից փուլն սկիզբ է դրվել 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը:

Պատմության ընթացքում հայոց լեզուն զարգացել է 3 փուլով՝ գրաբար,  միջին հայերեն և գրական հայերեն, որն իր հերթին 2 ենթաճյուղ ունի՝ գրական արևմտահայերենն ու գրական արևելահայերենը:

Այսօր հայերենով են խոսում 7-9 միլիոն մարդ: Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica