close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հպարտ եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով. Սաակաշվիլի

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 13:11
 Հպարտ եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի՝ բանտից ազատ արձակվելուն. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է՝ ողջունում է նախկին նախարարի ազատության մեջ լինելը՝ երկար տարիների անմեղ կալանքից հետո, ինչպես նաև այն, որ ինքը հպարտ է Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով:

«Ողջունում եմ Վանո Մերաբիշվիլիի ազատության մեջ գտնվելու փաստը՝ երկարամյա անմեղ կալանքից հետո: Հպարտ եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով: Համամիտ եմ, որ Իվանիշվիլու ռեժիմն անպայման կավարտվի: Բոլորին հաշտության կոչ եմ անում»,- գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել էր պատժակատարողական հաստատությունը: 

Նախկին պաշտոնյան կալանավորվել էր 2013 թվականի մայիսին՝ ռեզոնանսային 6 գործերով, այդ թվում՝ գինու գործարանի անօրինական առգրավման, 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ցույցը ցրելու, 2012 թվականի խորհրդարանի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու, 2005 թվականին հատուջոկատայինների կողմից խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու մեղադրանքներով, ինչպես նաև մեղավոր էր ճանաչվել Գիրգվլիանիի սպանության գործով:

2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Վրաստանի հետխորհրդային շրջանի ամենազանգվածային ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաալիքը ավերելու վերաբերյալ 2 գործեր էլ այս մասին դատաքննության փուլում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica