close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Միջադարյան Եվրոպա»․ Զախարովան`Ուկրաինայում Չինաստանից տարհանվածներին քարկոծողներին

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 12:00
 «Միջադարյան Եվրոպա»․ Զախարովան`Ուկրաինայում Չինաստանից տարհանվածներին քարկոծողներին

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայում Չինաստանից տարհանվածների շուրջ ստեղծված վիճակը բնութագրել է «միջադարյան Եվրոպա» կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:

Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա, մասնավորապես, նշել է. 

«Ինչպես 20 տարի առաջ իրավացիորեն ասել էր Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինան Ռուսաստան չէ: Իսկ այսօր ամբողջ աշխարհը համոզվել է, Ուկրաինան Եվրոպա է, ինչքան էլ որ միջնադարյան, բայց, դե, Եվրոպա է: Ես հարց ունեմ ուկրաինական ժողովրդավարության հայրերին՝ դուք իսկապե՞ս այդ երկիրն աշխարհին եք ներկայացնում որպես առաջընթաց գրանցող բարեփոխումների օրինակ: Մի հարց էլ Չինաստանի գլխավոր թունավորողներին՝ դուք վստա՞հ եք, որ մոլորակին կարելի է վախեցնել չինական սպառնալիքով»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայում քարկոծել են Ուհանից ուկրաինացիների տեղափոխող ավտոբուսը։ Բարեբախտաբար, ուղևորներից որևէ մեկը չէր տուժել: 

Քարերի հարվածներից կոտրվել էին միայն ավտոբուսի ապակիները, ինչպես նաև վնասվել էր լրագրողների նկարահանող խմբին տեղափոխող ավտոմեքենան: 

Տեսանյութը՝ ստորև. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica