close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 19:01
 2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:   

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.276.561.050 ՀՀ դրամ (շուրջ 2 միլիոն 676 հազար դոլար):

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ դատախազության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 629 հաստիք, նախկին 673 հաստիքի փոխարեն (կրճատվել է 44-ով):

ՀՀ Գլխավոր դատախազության պարգևավճարների աստղաբաշխական  այս թիվը որոշակիորեն մոտ է ՀՀ ֆինանսների նախարարության պարգևավճարների ահռելի թվին (1.223.510.236 դրամ (շուրջ 2 մլն. 562 հազ. դոլար): Ֆիննախի աշխատակիցների ընդհանուր թիվը նշված ժամանակահատվածում տատանվել է (նվազել է) 556 - 390-ի միջև:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica