close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տնտեսական աճը ներառական չէ. տնտեսագետ

Տնտեսական

21 Փետրվարի 2020, 11:06
 Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տնտեսական աճը ներառական չէ. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2019 թվականին գրանցվել է 7.6 % տնտեսական աճ, որից 5.31 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերության մասնաբաժինը` 1.86 %, շինարարությանը՝ 0.27%,

Իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճը նվազեցրել է 0.54 %-ով:
 
Այսինքն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ աճը ներառական չէ: Այդ աճից հիմնականում օգտվել են օլիգարխները, խոշոր ներմուծողները, բանկերը, շահումով խաղերի տերերը, հանքարդյունաբերական ընկերությունները: Եվ այս իրավիճակում տրամաբանական է շարունակվող արտագաղթը և ծնելիության ցածր ցուցանիշները:
 
Հ.Գ. Մոտակա ամիսների ընթացքում դեռ հնարավոր է վերանայվի 7,6%-ի տնտեսական աճի ցուցանիշը: Սովորաբար 0,1-0,3%-ի չափով փոփոխություններ են լինում, հետևաբար պետք չէ շտապել հայտարարելով, որ 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է, քանի որ 2017 թվականին կոալիցիոն կառավարությունը նույնիսկ մեծ ստվերի պայմաններում գրանցել էր 7,5% տնտեսական աճ: Մեծապես այդ ստվերի մի մասը կրճատելու հաշվին է, որ ներկա իշխանությունները ապահովել են բացարձակ թվով բարձր ցուցանիշ»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica