close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչական վարույթ է հարուցվել՝ Արցախում բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ

Արցախ

21 Փետրվարի 2020, 10:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչական վարույթ է հարուցվել՝ Արցախում բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ

Երեկ՝ փետրվարի 20-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով մեքենայով շրջելիս որոշ քաղաքացիներ վանկարկումներ են հնչեցրել՝ նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականի պահանջով. հայտնում է Yerkir.am-ը:

Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել դեպքի առնչությամբ, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և նշում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ ոստիկանները պահանել են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջիններս հրաժարվելեն, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկել:

Դեպքի առնչությամբ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):

Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica