close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մախաթը պարկում չի մնա». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Փետրվարի 2020, 09:26
 «Մախաթը պարկում չի մնա». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աուդիտի բաժնի ԺՊ Սամվել Եղիազարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, ապա խախտումներ հայտնաբերեց ու ազատվեց աշխատանքից՝ անգամ չմասնակցելով պաշտոնի համար հայտարարված մրցույթին, նոր պաշտոնի որոնումների մեջ է․ նրա ճակատագրով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բոլոր կառույցներում իր մարդկանց է «բրթում», որ լավագույնս տեղեկացված լինի բոլոր շարժերից: «Գորշ կարդինալը» ցանկանում է աուդիտի բաժնի նախկին ԺՊ-ին տեսնել կա՛մ ՊՎԾ-ում, կա՛մ Հաշվեքննիչ պալատում:

Սակայն նախկին ԺՊ-ն մոտ մեկ տարի պաշտոնավարելու ընթացքում իր հայտնաբերած աուդիտի արդյունքները ներկայացրել էր ոստիկանության 6-րդ վարչություն, որը սկզբում դրանց ընթացք չէր տվել, բայց հիմա նստած է քաղաքապետարանում, այդ փաստաթղթերում նշված փաստերն է ուսումնասիրում՝ տարբեր ստորաբաժանումների հետ կապված, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում։

Ու չնայած ոստիկանապետի ԺՊ-ն քաղաքապետի մոտ ընկերն է, բայց ստուգումների թելերը տանում են դեպի քաղաքապետ։ Քաղաքապետարանում վստահ են․ «Մախաթը պարկում չի մնա՝ շուտով ձենը կգա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica