close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 00:15
 Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան. Գեղամ Մանուկյան

Մեծ սուտ է: Ախր երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ իր դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը. ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստատեսությամբ արած այն հայտարարությանը, որ  ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, գրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Չեմ կարող չասել։ Այլեւս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ՍՏՈՒՄ է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան։ ՄԵԾ սուտ է։ Ախր դեռ երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ ԻՐ դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը։

Նորից ետ է ուղարկել քննիչներին։

Լավ, ամոթն էլ լավ բան է»,-գրել է Գեղամ Մանուկյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica