close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+10°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժիններում հանձնվել են զենք ու զինամթերք

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 22:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժիններում հանձնվել են զենք ու զինամթերք

Գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Գնդացիրը պատկանել է տարիներ առաջ մահացած աներորդուն։

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի հրացան, «Ֆ 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Կենտրանական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատարական աշխատանքի արդյունքում էլ բաժանմունք եկած 35-ամյա տղամարդը կամավոր հանձնեց տարբեր տրամաչափի 140 փամփուշտ և պայթուցիչով նռնակ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել տան տանիքում։

Ինքնաշեն ինքնաձիգն ու 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Արզնի գյուղի 38-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ Գտել է տան տանիքը մաքրելիս։

Թմբուկավոր ատրճանակն ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտները նույնպես կամավոր հանձնել են Կոտայքի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ապօրինի զենք-զինամթերքը հանձնած տղամարդու հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում Ջերմուկի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։ Այն գտել է նկուղը մաքրելիս։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Սյունիքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Մի քաղաքացի ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 1037 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ։ Մեկ այլ քաղաքացի դարձյալ գորիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ։ Կապանի երիտասարդ մի բնակիչ էլ ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է կիսաքանդ շինությունում գտած գործարանային համարով «Մոսին» հրացան։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ամերիկա, Ամերիկա...
30 Մարտի 2020, 12:05 Ամերիկա, Ամերիկա...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica