close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղաձորի անտառում 17 հատ սոճի են հատել

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 21:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղաձորի անտառում 17 հատ սոճի են հատել

Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սեւան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնիշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ:

Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետեւ դեպքի վայրում մատնացույց արել հատած ծառերը` հայտնելով, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար:

Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների` «Սեւան ազգային պարկին» պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica