close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ն քաղաքական հանձնարարություններ է կատարում. Արսեն Բաբայան

Բլոգեր

20 Փետրվարի 2020, 19:30
 ՀՔԾ-ն քաղաքական հանձնարարություններ է կատարում. Արսեն Բաբայան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ուղիղ եթերում կոչ է անում ստուգել, թե ինչպես է իր մասին իբր գաղտնի տվյալները հասել «Հրապարակ» օրաթերթին՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվում։ Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ։ Երեւի ասում են ու հազիվ զսպում իրենց ծիծաղը։ Ըստ  Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարնինների ողբալի վիճակը։

Հիմա ներկայացնեմ։

Իրականություն 1.

Ուրեմն ԱԺ-ում կատարված հանցագործության մասին գրություն եմ ուղարկում դատախազություն եւ ՀՔԾ, որտեղ մանրամասն ներկայացնում եմ բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք ակնհայտ վկայում են հանցագործության մասին, այդ երկու մարմիններից էլ ստանում եմ ի պատասխան գրություններ, թե իբր չի ներկայացվել փաստական տվյալներ ու չեն կարող քրեադատավարական ընթացակարգով քննության առնել դիմումում ներկայացված հանգամանքերը։

Իրականություն 2.

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ հայտնում է իր ստացած տեղեկությունը՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում։

Սուրեն Պապիկյանն իր ուղիղ եթերում կոչ է անում ստուգել, թե ինչպես է իր մասին իբր գաղտնի տվյալները հասել «Հրապարակ» օրաթերթին՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվում։

Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ։ Երեւի ասում են ու հազիվ զսպում իրենց ծիծաղը։ Բայց դա ամենեւին էլ ծիծաղելիլ չէ, դա ողբալի իրողություն է։

Գրությամբ բազմաթիվ փաստական տվյալների հետ հայտնում եմ, որ անհնար էր պատգամավորը կարողանար ամսի 9-ին քվեարկեր նույն ամսի 11-ին ԱԺ-ում ստացված օրենքի նախագծին, քանի որ պարզապես նա չէր կարող այդպիսի նախագիծ տեսներ, այն գոյություն չուներ։ Միայն այս փաստն ամբողջությամբ պարտադրում է իրավապահներին հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն։

ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ։

Հ.Գ. հետո էլ նստում տարբեր շրջանակներում քննադատություններիցս եք դժգոհում»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica