close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+11°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մառախուղ, ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 19:21
 Մառախուղ, ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ամերիկա, Ամերիկա...
30 Մարտի 2020, 12:05 Ամերիկա, Ամերիկա...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica