close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+11°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետը Մանուկ Պողոսյանն է. նրան ներկայացրել է ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 18:11
 «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետը Մանուկ Պողոսյանն է. նրան ներկայացրել է ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը

Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Այցի հիմնական նպատակն էր անձնակազմին ներկայացնել հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Մանուկ Պողոսյանին, որը մինչեւ 2020 թվականի փետրվարի 19-ը հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր եւ փորձաշրջանի ընթացքում իրեն դրսեւորել է հավուր պատշաճի:

Ծառայության պետն առաջին տեղակալի եւ հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել բնակելի տարածքում, հանձնուքների ընդունման սենյակում, որտեղ հետաքրքրվել է նոր տեղադրված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության արդիական ռենտգեն սարքի կիրառման արդյունավետությամբ:

Շրջայցի ընթացքում եղել են նաեւ բուժմասում, մարզասրահում, հիմնարկի՝ նոր վերանորոգված խոհանոցում, ծանոթացել օրվա ճաշացանկին, տրվող սննդի որակին եւ պատրաստման գործընթացին: Ա. Գոյունյանի կողմից հանձնարարվել է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները:

Ծառայության պետը նաեւ հանդիպել եւ զրուցել է ազատազրկված անձանց հետ, նրանց կողմից առաջ քաշված խնդիրների լուծման նպատակով քրեակատարողական հիմնարկի համապատասխան ստորաբաժանումներին տվել է հրահանգներ:

Շրջայցի ավարտին հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ ծառայության պետը հատկապես կարեւորել է ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը, այդ թվում՝ հնարավոր բոլոր միջոցառումների ձեռնարկումն արգելված իրերի ներթափանցումը կանխելու նպատակով:

Հանգամանալից քննարկվել են նաեւ սոցիալական, հոգեբանական եւ իրավական ոլորտի զարգացմանն ու առողջացմանն ուղղված աշխատանքները, առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Ա. Գոյունյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժինն այսուհետ համակարգելու է ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, որին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մշակել եւ ներկայացնել կատարման ենթակա, հստակ ժամանակացույցով աշխատանքային ծրագիր՝ սոցիալական, հոգեբանական եւ իրավական ոլորտի, այդ թվում՝ ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի բացառման եւ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ եւ նպատակային դարձնելու համար:

Արտակ Հարությունյանն իր հերթին հավաստիացրել է, որ հետամուտ են լինելու ծառայության որդեգրած նոր քաղաքականությանը եւ գործելակերպի ձեւաչափերի իրագործմանն ու անշեղ պահպանմանը, որպիսիք միտված են կոռուպցիոն ռիսկերի բացառմանը եւ մասնագիտական հմտությունների ու կարողությունների բարձրացմանը:

Ամերիկա, Ամերիկա...
30 Մարտի 2020, 12:05 Ամերիկա, Ամերիկա...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica