close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան սկսել է սիրիական Իդլիբի վրա գրոհը. թեժ մարտեր են տեղի ունենում

Տարածաշրջան

20 Փետրվարի 2020, 17:59
 Թուրքիան սկսել է սիրիական Իդլիբի վրա գրոհը. թեժ  մարտեր են տեղի ունենում

Սիրիական ShamFM ռադիոկայանը հայտնում է, որ սիրիական բանակը հետ է մղում թուրքական և պրոթուրքական ստորաբաժանումների մասսայական գրոհները Իդլիբի շրջանում գտնվող ազատագրված Սարաքիբից արևմուտք  գտնվող Նեյրաբ գյուղի մոտակայքում. հաղորդում է Yerkir.am-ը:

«Կատաղի մարտեր են ընթանում, որոնք ուղեկցվում են հրետանային և օդային հարվածներով՝ զինյալների դիրքերի ուղղությամբ», - հայտնում է սիրական լրատվամիջոցը:

Հակակառավարական ուժերին չի հաջողվել առաջընթաց արձանագրել. Սիրիայի բանակը կարողացել  է ոչնչացնել մի քանի ռազմական տեխնիկա և վերացնել հակառակորդի մի քանի զինվորի: Նշվում է, որ սիրիացիները չեն հանձնել ոչ մի բնակավայր:

Տարբեր աղբյուրներից հայտնում են, որ ռուսական օդուժը, հաջակցություն սիրիական կառավարական ուժերի, հարվածներ է հասցնում հակակառավարական ուժերին: Սիրիական SANA գործակալությունը հայտնում է, որ հարձակման ընթացքում հակառակորդը մեծ թվով կորուստներ է կրում:

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «թուրքական հրետանին հարվածներ է հասցնում սիրիական բանակի դիրքերին՝ տանկային հարվածին նախապատրաստվելու համար», միևնույն ժամանակ նշելով, որ Նեյրաբի շրջակայքում սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել թշնամու մեծ թվով ռազմական տեխնիկա:

Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Անկարայում և օրեր առաջ Մոսկվայում թուրքական և ռուսական պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Իդլիբում ստեղծված լարված դրության վերաբերյալ: Երեկ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան երբեք չի լքի Իդլիբը և շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի Իդլիբում:

Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ սիրիական բանակը կշարունակի Հալեպի և Իդլիբի նահանգների ազատագրումը՝ չնայած Թուրքիայի արձագանքին:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նշում է, որ Իդիլբի օպերացիայի որոշումը Էրդողանի համար առաջնահերթություն է: Այսօր էլ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչություններն այժմ քննարկում են նոր եռակողմ հանիպում կազմակերպելը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica