close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ

Իրավունք

20 Փետրվարի 2020, 17:42
 Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. հայտնում է Yerkir.am-ը:

Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն կերպով իր աշխատանքային պայմանագրի լուծման մասին և ներկայացրել փաստաթղթերը: Խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ԱԻՊ գրասենյակի աջակցությամբ Վ․Ս․-ն դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը (1.5 տարուց ավելի)։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքացու հայցն ամողջությամբ։ Պատասխանող կողմը՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը բողոքարկել էր վճիռը Վերաքննիչ դատարան։ 2020 թվականի փետրվարի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվեց անփոփոխ:

ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում պետական հիմնարկների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքների պարբերաբար խախտումների խնդրի վրա՝ ակնկալելով, որ կոնկրետ այս դեպքում լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, քայլեր կձեռնարկի քաղաքացու խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8)»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica